top of page

ՀՊՏՀ աշխատակազմը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության դիմաց

Sep 22, 2020
1 min read

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք նշում են, որ 2018 թվականից ՀՊՏՀ-ն չունի օրինական ընտրված ռեկտոր: «Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակտար Ռուբեն Հայրապետյանը, ով բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել համալսարանում՝ անձնակազմին հանելով իր դեմ: Ի վերջո, համալսարանը հասավ նրա հրաժարականին: Հետո եկավ Դիանա Գալոյանը, ում Ռուբեն Հայրապետյանն սկսեց մեղադրել նույնաբովանդակ գործողությունների մեջ»,- ասում էին ակցիայի մասնակիցները: Նրանք նշեցին, որ ՀՊՏՀ խորհրդի կողմից ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, սակայն այդ փաստը ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատում: ՀՊՏհ անձնակազմը պահանջում է օրենքով սահմանված կարգով հաստատել սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքները: Այս պահին ակցիայի մասնակիցների 3 հոգանոց խումբը կառավարությունում է:

 
 
 

Comments


bottom of page