top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. ՀՀ Նախագահ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page