top of page

Հուսամ՝ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված. Սոֆյա Հովսեփյան

Nov 11, 2021
1 min read

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրմանը, գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հուսամ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված։

Չէ՜, հեքիաթ չպատմեք, թե սոցիալական աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին,որն ընտրակաշառք է համարվել, բա Գյումրու ընտրության կաշառքը դարձավ նոր պաշտոն, ոչ թե ձերբակալություն...

Երեկ էլ Բերդի համայնքապետին են կալանավորել՝ ապօրինի շինարարության համար։ Ամբողջ երկիրը թուրքի ձեռը տվեցին ու դա օրինական է ...

Կալանավորող չկա, մարդիկ էլ համաձայն են, կեղծ բարեպաշտ են ...»։

 
 
 

Comments


bottom of page