Հունգարիան կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանները
Aug 29, 2020
1 min read

Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։ «Սեպտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հունգարիա չի թույլատրվի»,- օգոստոսի 28-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Նախատեսվում է, որ որոշումը կգործի մեկ ամիս։ Համաձայն նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Հունգարիա, եթե սահմանին ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, հակառակ դեպքում ստիպված կլինեն անցնել երկշաբաթյա պարտադիր կարանտին։
Հունգարիայում գրանցվել է կորոնավիրուսի 5 511 դեպք, մահացել է 614-ը։ Այդուհանդերձ, վերջին օրերին էապես ավելացել է վարակման նոր դեպքերի թիվը, իսկ վարակակիրների մեծ մասը եկել են արտասահմանից։




Comments