top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը



Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է արմատապես մեծացնենք մեր պաշտպանունակությունը»,- ասել է Օրբանը։ Նա կրկնել է, որ Հունգարիան շահագրգռված է Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում աստիճանաբար ի հայտ են գալիս «ռազմական իրողություններ», քանի որ երկիրն ամեն օր բազմաթիվ զինվորներ է կորցնում, եւ թեեւ ճակատը դեռ հեռու է Հունգարիայից, իրավիճակը կարող է փոխվել, հայտնում է Reuters-ը։ Նա կրկնել է, որ Հունգարիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, պետք է դուրս մնա պատերազմից։ «Մենք պետք է գործարկենք շարժիչները... եւ արագացնենք մեր պաշտպանության զարգացման ծրագիրը», - ասել է Օրբանը: Օրբանն ասել է, որ Հունգարիան չի ցանկանում բանակցություններ վարել ԵՄ-ի որեւէ հնարավոր էմբարգոյի կամ ռուսական գազի ներկրման սահմանափակումների վերաբերյալ, քանի որ դա կխաթարի Հունգարիայի տնտեսությունը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page