top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը




Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Ուկրաինայի պատերազմը «շրջադարձային կետ» է եվրոպական քաղաքական ծրագրում եւ ընդգծել, որ պետք է խուսափել ցանկացած արդյունքից, որը ագրեսիա կհրահրի մայրցամաքի այլ պետությունների կողմից, հայտնում է AP լրատվականը:

«Ուկրաինայի համար պայքարը հերթական իրադարձությունը չէ միջազգային ասպարեզում։ Սա շրջադարձային կետ է Եվրոպայի ճանապարհորդության մեջ: Այսօր մենք պարտավորվում ենք կանխել ցանկացած փաստ, որը վաղը նոր պոտենցիալ խռովարարներ առաջ կբերի»,- ասել է Միցոտակիսը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթի ընթացքում։

Միցոտակիսը նշել է, որ ինքը նկատի ունի «Թուրքիայի մշտական ​​ագրեսիվ պահվածքը», որի հետ հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում սրվել են։

«Մի բան հաստատ է. մեզ պետք չէ նոր ռեւիզիոնիզմ եւ կայսերական երեւակայությունների վերածնունդ: Եվ հստակ է եւս մեկ բան. Հունաստանը իր ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ ուեւէ կասկած չի հանդուրժի», - նշել է Միցոտակիսը:

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանի դռները փակ են սպառնալիքների եւ բաց խաղաղ շփումների համար՝ շեշտելով, որ պետությունների միջեւ վեճերը լուծվում են միջազգային իրավունքի հիման վրա, ո՛չ թե ահաբեկման միջոցով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page