Հունաստանը կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարի համար նոր նախարարություն ունի
Sep 6, 2021
1 min read

Հունաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարի համար նոր նախարարություն է ստեղծել, իսկ նախարար նշանակվել է նախկին եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը, հաղորդել է AP-ն: 63-ամյա Ստիլիանիդեսը, ով 2014-2019 թվականներին աշխատել է որպես մարդասիրական օգնության եւ ճգնաժամերի կառավարման եվրոպահանձնակատար, նախարար է նշանակվել անտառների հրդեհներից հետո, որոնց հետեւանքով Էվիա կղզում եւ Հունաստանի հարավում ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր անտառ է այրվել: Որպես կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար՝ Ստիլիանիդեսը վերահսկելու է հրդեհաշիջման աշխատանքները, բնական աղետների ժամանակ օգնությունը եւ կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջերմաստիճանի բարձրացմանը հարմարվելու քաղաքականությունը:




Comments