top of page

Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի․ Արսեն Թորոսյան

Apr 29, 2020
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները»։ 

 
 
 

Comments


bottom of page