top of page

Հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը

Jul 10, 2021
1 min read

Հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

«Սիրելի հայրենակիցներ,

քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն»,– ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

 
 
 

Comments


bottom of page