top of page

Հորդառատ անձրևն ու կակուտը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը

Jul 13, 2020
1 min read

«Հարգելի քաղաքացիներ, աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը». այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։      «ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։      Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել։


 
 
 

Comments


bottom of page