Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց ԿԲ նախագահի տեղակալ
Jan 19, 2022
1 min read

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 5 պատգամավոր: Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: Շուրջ վեց տարի աշխատել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունում: ԿԲ-ի խորհրդի անդամ է, անկուսակցական:




Comments