Հոռոմ գյուղում այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր
Jan 9, 2022
1 min read

Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից; Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին։




Comments