top of page

Հողի մշակման կուլտուրան մեզ մոտ պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ, որ գյուղացին հարստանա

May 23, 2020
1 min read

«Հողի մշակման կուլտուրան մեզ մոտ պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ, որ գյուղացին հարստանա: Մտածողության փոփոխություն պետք է լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` բերքի ծավալը ժամանակակից աշխարհում վաղուց պլանավորվում է, իսկ ՀՀ-ում դեռ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներն ու ընկերությունները եղանակային փոփոխություններից ելնելով են ակնկալում ու հաշվարկում իրենց բերքի ծավալները:

«Շատ տխուր հետևությունների եմ գալիս: Այո, կան ջրի, ոռոգման խնդիրներ, դա կլուծենք, բայց գլխավոր հարցը կմնա, մեկ ա՝ գյուղացու խնդիրները չեն լուծվելու: Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաների: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Գյուղատնտեսության մեջ ունենք մեկ պրոբլեմ` գիտելիք»,- ասաց վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:


 
 
 

Comments


bottom of page