Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն․ ՊՆ
Oct 22, 2021
1 min read

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժության ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի հմտությունները և գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ընթացքում, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների կողմնորոշման և որոշումների կայացման ունակությունները:




Comments