top of page

«Հնչյունի ներքո»․ Վահագն Հայրապետյանը և Հայկ Գրիգորյանը կներկայանան ինքնատիպ միջոցառմամբ

Sep 30, 2021
1 min read

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա «Հնչյունի ներքո» խորագրով համերգային երեկո։ Հանդիսատեսը ականատես կլինի կերպարվեստի և երաժշտության ինքնատիպ միաձուլմանը․ արվեստի երկու ճյուղերը կմիաձուլվեն մեկ երեկոյի ընթացքում՝ հանրությանը ներկայացնելու ինքնատիպ միջոցառում։ Համերգին ելույթ կունենա ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, իսկ վերջինիս ելույթների ընթացքում նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանը կստեղծի արվեստի գործ։ Նույն երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը:

 
 
 

Comments


bottom of page