top of page

Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Aug 14, 2021
1 min read

Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգի Կինաուր շրջանում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնել է India Today-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհերի մասին:

Չորեքշաբթի կեսօրին սողանք է սկսվել Հիմաչալ Պրադեշ նահանգի ճանապարհներից մեկին, փլատակների տակ են հայտնվել մի քանի մեքենա, ավտոբուս եւ բեռնատար մեքենա: Ավտոբուսում եղել է 40 մարդ:

Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրեւների սեզոնը, ինչը սողանքներ եւ քարաթափումներ է առաջացնում:

 
 
 

Comments


bottom of page