top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94372 նոր դեպք


Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94372 նոր հաստատված դեպք, ինչի արդյունքում երկրի ընդհանուր ցուցանիշը հասել է 4.75 միլիոնի, հայտնում է AP-ն:

Առողջապահության նախարարությունը հայտնել է նաև վերջին 24 ժամվա ընթացքում 1111 մահվան դեպքի մասին` զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 78 586-ի:

Չնայած Հնդկաստանում վարակների թիվն ավելի արագ է աճում, քան աշխարհի ցանկացած այլ վայրում, վիրուսից առողջացածների թիվը նույնպես աճել է: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` երկրում վերականգնման մակարդակը 77.77 տոկոս է, և օրական հաղորդվում է գրեթե 70.000 վերականգնման դեպքի մասին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page