top of page

Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Apr 24, 2022
1 min read

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության Թվիթերյան էջում: «Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ: Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 
 
 

Comments


bottom of page