Հնդկաստանի արտգործնախարարը մոտ օրերս կայցելի Երևան. ՀՀ ԱԳ նախարար
Oct 6, 2021
1 min read

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մոտ օրերս կայցելի Հայաստան: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Մեկնաբանելով Իրան կատարած այցի արդյունքները եւ իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման արդյունքները՝ արտգործնախարարը նշեց, որ «Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով» միջանցքի նախագիծը շարունակում է քննարկվել իրանցի գործընկերների հետ: «Միեւնույն ժամանակ, ընդլայնված տարածաշրջանի երկրները նույնպես հետաքրքրված են նման հնարավորություններով»,- ասաց Միրզոյանը: Նախարարի խոսքով՝ այս հարցը կքննարկվի նաեւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ:




Comments