top of page

Մենք անհանգստությամբ հետևում ենք իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին. Հնդկաստանի ԱԳՆ

May 19, 2021
1 min read

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Արինդամ Բաղչին մեկնաբանել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, փոխանցում է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Մենք անհանգստությամբ հետեւում ենք իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների արդյունքում կարող են ապակայունացնել իրավիճակը եւ նոր ռազմական գործողությունների հանգեցնել: Մենք իրավախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել զորքերը եւ դադարեցնել հետագա սադրանքները:

Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- ասվում է Բաղչիի հայտարարության մեջ:

 
 
 

Comments


bottom of page