top of page

Հնարավոր չէր վերադարձնել տարածքներն ու խուսափել պատերազմից. Սուրեն Սահակյան

Nov 21, 2020
1 min read

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատերազմում պարտությունը հանրության որոշ շրջանակներում արդիականացրել ա մի թեզ, թե ԼՂԻՄ տարածքը շրջանակող 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ էդ 7 շրջաններն առաջին պատերազմից առաջ հակառակորդ հարևանի տիրապետության տակ էին, բայց պատերազմն, այնուամենայնիվ, սկսվեց։ Ընդ որում, պատերազմը սկսեց պարագայում, երբ Հայաստանի հետ կապը կա՛մ անկայուն էր, կա՛մ չկար, ու մարդիկ հայտնվեցին վիճակում, երբ նրանց գոյությունն իսկ վտանգված էր։ Այսինքն, վտանգված էին կյանքի, առողջության, որոշելու, ընտրելու և այլ բազմաթիվ տարրական իրավունքներ ու ազատություններ։ Հայաստանը, ֆորմալ առումով, կոնֆլիկտի մեջ ներգրավված ա եղել որպես էդ իրավունքների իրացման երաշխավոր։ Ու ինձ համար առավել այսրոպեական ու անարդար են դիտվում էն շերտի մեղադրանքները, որոնք հերոսացնում են ճնշվածների իրավունքների համար ցանկացած պայքար ու դրա մեթոդներ, որ պատրաստ են առողջ միջավայրում ապրելու իրավունքին սպառնալիքի կամ աշխատավայրում կես ժամ ավել աշխատելու պարտադրանքի համար մարդու կոկորդ կրծել, բայց էս դեպքում թքած ունեն մարդկանց հիմնարար իրավունքների այնպիսի ոտնահարման վրա, ինչպիսիք գրանցվել են Արցախում»։


 
 
 

Comments


bottom of page