Հնարավոր է՝ Թրամփը պատժի Չինաստանին կորոնավիրուսի տարածման համար
May 3, 2020
1 min read

Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կարող է ավելացնել Չինաստանից ապրանքների ներմուծման տուրքերը որպես կորոնավիրուսի տարածման հետևանքով կորուստները փոխհատուցելու միջոցառում։ Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Թրամփն ասել է, որ ինքը դժգոհ է ստեղծված իրավիճակից և այն բանից, թե ինչպես է դա առնչվում Չինաստանի հետ: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայքը Պոմպեոն ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննում է կորոնավիրուսի տարածման աղբյուրները՝ պատասխանատվության ենթարկելու համար մեղավորներին:




Comments