Հյուսիսում թշնամին կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել` հարավում շարունակվել են ծանր մարտերը.
Oct 19, 2020
1 min read
Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»,- գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։





Comments