top of page

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Apr 14, 2021
1 min read

Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում այսօր՝ ապրիլի 14-ին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։

Փրկարարները տարհանել են մոտ 30 քաղաքացու։

 
 
 

Comments


bottom of page