top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել


Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ հավանաբար բալիստիկ հրթիռ է արձակել։ Սա 2022 թվականի սկզբից արդեն չորրորդ փորձարկումն է, գրում է Kyodo տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առափնյա պաշտպանությանը։

Ծագող արեւի երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն տեղեկացրել է, որ նավերին եւ օդանավերին հասցված ոչ մի վնաս չի գրանցվել։ Տոկիոն շարունակում է վերլուծել իրականացված արձակման մասին տեղեկատվությունը։ Մացունոն որեւէ մանրամասն, ներառյալ հրթիռի թռիչքի բարձրությունը եւ անկման ստույգ վայրը, չի նշում։

Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները արտահերթ հանդիպել են՝ տեղեկատվության հավաքման եւ հնարավոր վնասի հաստատման նպատակով, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page