top of page

ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Sep 26, 2021
1 min read

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Հանդիպման ժամանակ հանդես եկա առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով։

Հանդիպմանը մեծապես կարևորվեց մարզերում աշխատանքների ակտիվացումը և ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների ընդլայնումը: ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ քննարկեցինք նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջիկայում նախատեսվող մարզային այցերին և դաշինքի պատգամավորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչվող հարցերը»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page