top of page

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

Oct 19, 2021
1 min read

Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանին:

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Սփյուռքի, մասնավորապես Միջին Արեւելքի հայության անվտանգության մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

 
 
 

Comments


bottom of page