top of page

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Apr 22, 2021
1 min read

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտոլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի եւ բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։


Սյունիքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության կենսական հանգույցը , արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։


Տարածաշրջանային որեւէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի եւ հայժողովրդի կենսական շահերի հաշվին եւ դրանց անտեսմամբ։


Վերջին զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մերազգային շահերին։


Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին»։


Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր:

 
 
 

Comments


bottom of page