ՀՀ և ԱՀ արդարադատության նախարարները քննարկել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներ
Mar 29, 2021
1 min read

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաեւ նախարարությունների միջեւ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը եւ ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:




Comments