top of page

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով Սյունիքում է

Jul 26, 2021
1 min read

2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս.Մարգարյանին։ ՔԿ-ից հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։

 
 
 

Comments


bottom of page