top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների. Մարուքյան


ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ շեշտել է Շենգենյան գոտու երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն ազատականացնելու անհրաժեշտությունը: «Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը: Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է Մարուքյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page