top of page

ՀՀ փոխվարչապետը հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՌԴ և ԱՀ փոխվարչապետների հետ եռակողմ հանդիպմանը

Oct 19, 2021
1 min read

Վաղը մեկնում եմ Մոսկվա՝ եռակողմ հանդիպմանը: Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Օրակարգը չի փոխվել: Հայաստանի առաջնահերթությունները հայտնի են՝ բոլոր ուղղություններով հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տպավորությունը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքները սկսված են, սխալ է:

«Գոյություն ունի pաշտոնական տեղեկատվություն, պետք է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելեց Գրիգորյանը:

Նշենք, որ խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասին է, որը գլխավորում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները:

 
 
 

Comments


bottom of page