ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները
Sep 13, 2021
1 min read

ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները, որոնց քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352 է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:




Comments