ՀՀ վարչապետի հարցազրույցը «Мир» հեռուստաալիքին
May 9, 2020
1 min read

«Երկրի ղեկավարի աշխատանքում կա շատ անկայունություն, և պետք է ամեն ինչի պատրաստ լինել»,- «Мир» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նկատել է, որ բազմաթիվ առաջացող խնդիրների հետ մեկտեղ կան նաև կանխատեսելի դժվարություններ: Անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, կառուցել արտաքին հարաբերությունները, աջակցել երկրում քաղաքական կայունությանը և այլն: «Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն, քանի որ անգամ գիշերվա ընթացքում կարող են զանգահարել: Միակ ուղին, մեթոդը և միջոցը հանգստանալու համար հանգիստն է աշխատանքի ընթացքում, աշխատելուն զուգընթաց և չկտրվելով դրանից: Կարծում եմ՝ բոլոր ղեկավարներն են այդպես վարվում»,-ասել է Փաշինյանը:




Comments