top of page

ՀՀ վարչապետը նշանակումներ է կատարել

May 5, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ: 

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ալբերտ Աբգարյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշման, ևս ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:


ՀՀ վարչապետը ղեկավարի նոր տեղակալներ է նշանակել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. նրանք են Գոհար Դարբինյանը և Սուրեն Ամիրյանը։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական։

 
 
 

Comments


bottom of page