top of page

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

May 6, 2020
1 min read

Մայիսի 5-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:

 
 
 

Comments


bottom of page