top of page

ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը

Aug 8, 2019
1 min read

ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը Այսօր «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջինխմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ-ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։ Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը, բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել, ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։ Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս կազմավորված ֆուտբոլային թիմն առաջիկայում բազմաթիվ հաղթանակներ կտոնի՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատիվը։

 
 
 

Comments


bottom of page