top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հոնավու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page