ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր
Nov 18, 2019
1 min read

Նոյեմբերի 15-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր: Այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ: Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:




Comments