top of page

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրներ, պլանային միջոցառումները

Mar 4, 2021
1 min read


Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները։

ՀՀ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

 
 
 

Comments


bottom of page