top of page

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է ակադեմիական դասընթացի ուսումնառողների հետ

May 18, 2020
1 min read

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկած «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի ուսումնառողների հետ: Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնառողներին, մաղթել հաջողություն ուսման ընթացքում: Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել դասընթացի առաջին հոսքի արդյունքները և դասընթացի կազմակերպման ու անցկացման ուղղությամբ ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի գործադրած ջանքերը:

 
 
 

Comments


bottom of page