top of page

ՀՀ–ում սկսվեց ԱրՄԻ –2020 «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Aug 23, 2020
1 min read


Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը, մանրամասներ է փոխանցում Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Բացման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում։ Մասնակիցներին և արտերկրի պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«ԱրՄԻ» մրցույթը կանցկացվի բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։


Մրցութային ծրագիրը կտևի 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը։

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև գալա-համերգ՝ հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ:

Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:







 
 
 

Comments


bottom of page