top of page

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպք չկա. նախարարությունը հորդորում է չհաստատված լուրեր չտարածել

Mar 26, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լրատվամիջոցներին հորդորել է չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է Նիկողոսյանը:

 
 
 

Comments


bottom of page