ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի կոչը պատերազմի ընթացքում վիրավորված քաղաքացիներին
Nov 22, 2020
1 min read

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը դիմում է բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում: «Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։




Comments