top of page

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հորդորել է չայցելել Արցախ և Հայաստանի որոշ մարզեր

Oct 29, 2020
1 min read

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ-ում ճանապարհորդող իր երկրի քաղաքացիներին կոչ անելով չայցելելել Արցախ և Հայաստանի մի շարք մարզեր ու քաղաքներ:  «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի՛ ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: ԱՄՆ դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ, նույնը հորդորել նաև ԱՄՆ քաղաքացիներին․

  1. Տավուշի մարզ - «Դիլիջան» ազգային պարկից հյուսիս գտնվող Մ4 և Մ16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահմանը,

  2. Գեղարքունիքի մարզ -  Սևանա լճից արևելք և հարավ և Մ10 մայրուղուց արևելք,

  3. Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։

ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page