top of page

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 24-ի միջոցառումներին ընդառաջ հայտարարություն է տարածել

Apr 23, 2022
1 min read

Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին ընդառաջ արված հայտարարությունում: «Հարգելի համաքաղաքացինե՜ր: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ: Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից: Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները: Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»,-ասվում է հայտարարությունում: Նշենք, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու Ջահերով երթը, որին մասնակցելու են ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները: Ընդդիմությունն էլ հայտարարել է, որ ջահերով երթից հետո սկիզբ է դրվելու ցանցային պայքարին` հանուն Արցախի փրկության եւ իշխանափոխության:

 
 
 

Comments


bottom of page