top of page

ՀՀ ողջ տարածքում ստուգայցերը շարունակվել են ԱԱՏՄ

Aug 24, 2020
1 min read



ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

Մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են մի շարք պետական մարմինների վարչական

շենքերում, բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, հյուրանոցներում, հյուրատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Ստուգվողներին նաև տրամադրվել են խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման

ցուցումներ։

Մարզերում և Երևանում խստացված ստուգայցերը շարունակվում են։

 
 
 

Comments


bottom of page