top of page

ՀՀ Նախագահը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Jun 10, 2019
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:


«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:


Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 
 
 

Comments


bottom of page