ՀՀ նախագահը 7 նոր դատավոր է նշանակել
Aug 1, 2022
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Աշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Գրիգորյանը, Մերի Մոսինյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ: Աննա Դիլբարյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:




Comments