top of page

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այցելել է Արցախի Խրամորթ գյուղ եւ տեղում ծանոթացել իրավիճակին

Mar 6, 2022
1 min read

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այցելել է Արցախի Խրամորթ գյուղ եւ տեղում ծանոթացել իրավիճակին: «Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. Պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում: Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- հայտնում են ՄԻՊ գասենյակից:

 
 
 

Comments


bottom of page